Ժնևում հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ըստ Թրամփի վարչակազմի, դիվանագիտության վերջին հնարավորությունն էր, նախքան որոշելը՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը հիասթափված է եղել Իրանի դիրքորոշումից։ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու և ուրանի պաշարները երկրից դուրս բերելու պարտադրանքը։                
 

Այս անգամ՝ վերջին անգամ

Այս անգամ՝ վերջին անգամ
27.02.2026 | 11:41

Սահմռկեցուցիչ է, բայց նաև փաստ, որ Հայաստանում բնակվող հայերի մի ստվար հատված հոգու խորքում ուրախ է Արցախի հանձնման առթիվ՝ այն հուսով, որ ապրելու է խաղաղ, բարեկեցիկ և անվտանգ կյանքով: Եվ տարված այդ մոլորությամբ, չեն էլ պատկերացնում, որ Արցախից հետո հերթի մեջ արդեն Հայաստանն է, որի ընթացքը փոխելուն ուղղված կտրուկ միջոցներ եթե չձեռնարկվեն, ապա այն ևս անխուսափելիորեն կարժանանա Արցախի ճակատագրին՝ առավել «քաղաքակիրթ» երանգներով:

Նույն մոլորությունը տարածված է նաև աշխարհի տարբեր երկրներում բնակություն հաստատած և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող հայերի շրջանում, ովքեր հոգու խորքում անտարբեր էին Արցախում կատարվածին և այն ամենին ինչ կատարվում է Հայաստանում,զի մանկամտորեն վստահ են, որ այդ երկրներում իրենց խաղաղ և անվտանգ գոյությունը երաշխավորված է, և չեն էլ պատկերացնում, որ իրենց հերթը ևս գալու է և արժանանալու են նույն արցախցիների ճակատագրին՝ առավել «քաղաքակիրթ» երանգներով :

Հայ ազգի արցախյան հատվածի հետ կատարվածը ինչ-որ լոկալ իրադարձություն չէր, այլ այդ ազգի բնակության տարածքում 1000 տարի առաջ հայտնված քոչվորների հետևողական գործողությունների շղթայի մի օղակ՝ բնիկներին վերացնելու և նրանց պահանջատիրությունը չեզոքացնելու 1000-ամյա պատմություն ունեցող ծրագրի ընդամենը մի դրվագ:

Իհարկե, ռուսների ազգային-պետական շահը վերջին 250 տարում ժամանակ առ ժամանակ որոշակի խոչընդոտներ առաջացրել է այդ ծրագիրը ավարտին հասցնելուն: Այդ 250 տարվա խորհրդային շրջանը նույնիսկ այնքան արգասաբեր եղավ հայկական ներուժի ավելացման առումով, որ այդ շրջանի եզրափակիչ փուլում, առաջին անգամ 1000-ամյա ողջ ընթացքում Հայ ազգը վերանվաճվեց իրավասություն իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի նկատմամբ, որը ցավոք շատ կարճ տևեց՝ ընդամենը 30 տարի, և հիմա ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր…

Արդ, եթե երեկ մեր պառակտվածության, անտարբերության, նյութապաշտության պատճառով ընկավ Արցախը,ապա վաղն անխուսափելիորեն կընկնի Հայաստանի Հանրապետությունը, որից հետո քոչվոր թուրքի բնաջնջող հարվածներն իրենց մաշկի վրա կզգան երկրագնդի երեսին բնակվող բոլոր հայերն անխտիր՝ որ երկրում էլ բնակվելիս լինեն, որ երկրի անձնագիր էլ ունենան, ինչ դիրքի ու հեղինակության էլ հասած լինեն և նույնիսկ ինչ ազգանուն էլ կրելիս լինեն: Սա է ապագայի դաժան, բայց օրինաչափ կանխապատկերը…

Ամեն ինչ անդարձ կորած չէ, դեռևս շանս ունենք փոխելու մեր պատմության ընթացքը՝ երևի թե վերջին շանսը: Ընդամենը, ինչպես մեծն Մաթևոսյանը կասեր.

«Ավերված երկրի, ազգային մեծ աղետի՝ տեղահանված ժողովրդի, փախստական ժողովրդի պատկերի առջև մենք պարտավոր ենք նույն ճիչը ճչալ, մի դեմքի, մի խոսքի գալ։ Պարտավոր ենք միմյանց արատների և թերացումների առջև գոնե մի քանի ամսով կույր և խուլ լինել…»

Դեռևս շանս ունենք:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 150

Մեկնաբանություններ